Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ

20:53 • 01.10.24

Իրանն ավելի քան 500 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն:

Իսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ: