Միայն Ուկրաինայի և Եվրոպայի համատեղ մասնակցությամբ բանակցությունները կարող են հաջող լինել․ Մերց

21:40 • 19.11.26

Խաղաղության բանակցությունները հաջող չեն լինի առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

Նա նշել է, որ եվրոպական երկրները պետք է մասնակցեն խաղաղության գործընթացին։

«Միայն Ուկրաինայի և Եվրոպայի համատեղ մասնակցությամբ բանակցությունները կարող են հաջող լինել։ Յալթայի ձևաչափը, անշուշտ, խաղաղություն չի բերի»,-նշել է նա։