ԵՄ չորս երկիր դեմ է արտահայտվել Մերցի ծրագրին՝ Ուկրաինային ֆինանսական նոր օգնության հատկացման վերաբերյալ

20:30 • 10.11.26

ԵՄ չորս երկիր դեմ է արտահայտվել Մերցի ծրագրին։

Սլովակիան, Չեխիան, Հունգարիան և Բուլղարիան մերժել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը՝ ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեի հաստատումը կապել Ուկրաինային նոր ֆինանսական օգնության հատկացման հետ։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այս քայլը անվանել է «շանտաժի դասական օրինակ» և սպառնացել վետո դնել դրա վրա։

«Մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք ունենք մեր սեփական տեսակետը»,-հայտարարել է Ֆիցոն։