Եվրոպան չպետք է ուրիշներին տա տեխնոլոգիայի ապագան որոշելու իրավունք․ Մերց

21:02 • 02.11.26

Եվրոպան չպետք է ուրիշներին տա տեխնոլոգիայի ապագան որոշելու իրավունք, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

«Մասնավոր ներդրողների հետ միասին մենք ցանկանում ենք զարգացնել մեր սեփական եվրոպական առաջադեմ արհեստական ինտելեկտի մոդելները (Frontier AI): Դրանով մենք ապահովում ենք մեր սեփական ազատության տեխնոլոգիական հիմքը:

Չի կարելի ասել, որ մենք կախված ենք միայն Ամերիկայից, Չինաստանից և այլ երկրներից։ Ճիշտ է նաև հակառակը՝ նրանք նույնպես կախված են մեզանից։ 450 միլիոն սպառող ունեցող Եվրոպան ունի աշխարհի ամենամեծ միասնական շուկաներից մեկը:

Խնդրում եմ, մի թերագնահատեք մեր սեփական հնարավորությունները և մի թերագնահատեք, թե որքանով են այլ երկրները կախված մեզնից։

Գերմանիայում կան ընկերություններ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, որոնք նույնպես մեզ համար ստեղծում են համապատասխան ամպային ենթակառուցվածք։ Ես բացարձակապես վստահ եմ, որ մենք իսկապես կհասնենք տեխնոլոգիական ինքնիշխանության այս ոլորտում»,-նշել է նա։