Իրադարձային
-ից
-ը
13:11 • 26.09.24Արևմուտքի՝ 21-օրյա հրադադարի առաջարկից հետո Նեթանյահուն բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ-ներԻսրայելի վարչապետի որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:
13:00 • 26.09.24Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը (տեսանյութ)Նոր մոդելն արդեն հասանելի է «Լեքսուս Երևան»-ի սրահում՝ պատրաստ հաղթահարելու հայաստանյան արտաճանապարհային, լեռնային, քաղաքային ճանապարհները։
12:34 • 26.09.241,3 մլրդ դրամ` էլեկտրական ամենագնացների համար. ՀՀ ՆԳՆ-ն գնումներ է արելՄեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։
12:26 • 26.09.24Սահմանամերձ գյուղերում գազի և էլեկտրաէներգիայի ծախսը մասնակի կփոխհատուցվի նաև 2025-ինԸնդհանուր առմամբ նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ։
12:08 • 26.09.24ԼՂ-ից տեղահանված ևս 180 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանա կրթաթոշակի տեսքով. Ժաննա ԱնդրեասյանՀաջորդ տարվանից նրանց համար կգործի միջին որակական գնահատականի շեմը:
11:43 • 26.09.24ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20 միլիոն 600 հազար դոլար աջակցություն տրամադրելու մասին«Նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում։
11:23 • 26.09.24Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներՈրոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով
11:06 • 26.09.24Երևանում «BMW»-ն բախվել է բնակելի շենքին ու հայտնվել մայթինԱլբերտ Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և բախվել բնակելի շենքին:
10:12 • 26.09.24UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիայինԱսոցիացիան ակտիվորեն համագործակցում է կառավարությունների, վերահսկող մարմինների, ասոցիացիաների և մասնավոր ընկերությունների հետ՝ ավելի անվտանգ, հուսալի, արագ, մատչելի և թափանցիկ ձևով միջազգային փոխանցումների և վճարումների իրականացման գործընթացին աջակցելու համար:
09:57 • 26.09.24Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-13։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
09:52 • 26.09.24Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունները Լիբանանում, որտեղ 600-ից ավելի զոհ կա«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը բոլոր ջանքերը կգործադրի այս սարսափելի էսկալացիան կանգնեցնելու համար։ Սա անընդունելի է: Ես իմ կարեկցանքն եմ հայտնում լիբանանցի ժողովրդին, որն արդեն չափազանց շատ է տուժել ոչ վաղ անցյալում», - ասել է նա։
08:11 • 26.09.24ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:01 • 26.09.24Մարտունի-Վարդենիս ճանապարհին «Chevrolet Cruze»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ կա զոհՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։
22:13 • 25.09.24Հովտաշատ գյուղում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2106»-ըՓրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։
20:18 • 25.09.24Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում:
