Իրադարձային
-ից
-ը
13:26 • 25.09.24Բայդենի վարչակազմը Կոբախիձեին հանել է համաշխարհային առաջնորդների ավանդական ընդունելությանը հրավիրվածների ցանկիցՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։
13:18 • 25.09.24Երևանում «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. ոստիկանությունը փնտրում է վարորդինԸստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են:
12:57 • 25.09.24Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Վասիլիս ՊալմասՆրա խոսքով՝ Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում գագաթնակետն է և հաստատումն է երկու երկրի միջև առկա բարձր համագործակցության։
12:50 • 25.09.24Մի կողմ դրեք ձեր քաղաքական, էներգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեք հումանիտար խնդրով. ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց«Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։
12:34 • 25.09.24ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել, ինչն ապացուցել են մեր փորձագետները. Սիրանույշ ՍահակյանԱյս ատյաններում ներկայացվում են եզրակացություններ, որոնց նպատակը միջազգային հանրության շրջանում տեսակետ ձևավորելն է, որ կոնֆլիկտների ընթացքում չեն կատարվել հանցագործություններ, բացակայել են բռնությունները:
12:28 • 25.09.24ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. նա ավտոմեքենայում չի եղելՆշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Նա ավտոմեքենայում չի եղել:
11:53 • 25.09.24Թրամփը հայտնել է, որ Իրանը փորձում է սպանել իրենԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանը փորձում է սպանել իրեն Այս մասին գրում է BBCն «Իմ կյանքին Իրանի կողմից մեծ սպառնալիքներ կան ԱՄՆի ամբողջ ռազմական թևը հետևում և սպասում է Իրանի կողմից
11:11 • 25.09.24Երևանում բեռնատարը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրաՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։
11:00 • 25.09.24Ժամանակավորապես փակ է լինելու Երևանի Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածըՍեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:
10:50 • 25.09.24«Թուրքական տուն»-ը, որտեղ Էրդողանն ընդունել է Փաշինյանին, ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալումՀատկանշական է, որ 2023 թվականին «Թուրքական տուն»-ը հայտնվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիայի գործով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության կիզակետում:
10:42 • 25.09.24Սուրեն Պապիկյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին (տեսանյութ)ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։
10:36 • 25.09.24Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից, Երևանը կունենա 171 նոր ավտոբուսՏրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս:
10:12 • 25.09.24Տավուշում տղամարդը 87-ամյա հարևանուհու այգուց փորձել է ընկույզ գողանալ, սակայն ծառից ընկել և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով:
10:01 • 25.09.24Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն (տեսանյութ)Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։
08:25 • 25.09.24Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետՄտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
