Իրադարձային
-ից
-ը
07:43 • 25.09.24ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը ժամանակավորապես փակ էՍեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:39 • 24.09.24Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը
22:26 • 24.09.24Ավանում կառուցվող շենքում ավտոկռունկ է կողաշրջվելԸստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
20:28 • 24.09.24Այսօր Ծաղկաձորում կապարակնքել են Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցըՏեսչական մարմնից նաեւ փոխանցեցին՝ «Կեչառիս»-ում 5-ից ավելի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների խախտում է հայտնաբերվել։
18:44 • 24.09.24Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՀայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։
17:59 • 24.09.24Գիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըսեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը:
17:29 • 24.09.24Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համարՆշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
17:22 • 24.09.24Տասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. Զելենսկի«Պուտինը միանշանակ կշարունակի ոչնչացնել մեզ, սպանել մարդկանց, սպանել երեխաներին: Նա այդպես կվարվի: Մենք կկորցնենք հազարավոր դպրոցներ և տասնյակ հազարավոր կյանքեր։ Դա այն է, ինչ տեղի կունենա», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
17:19 • 24.09.24Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՄայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
17:03 • 24.09.24Իսրայելը հարվածել է ԲեյրութինԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Ավիահարվածի թիրախը եղել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը, որի ճակատագրի մասին տեղեկության առայժմ
16:56 • 24.09.24Ադրբեջանը ներկայացրել է սեփական արտադրության լազերային զենքԱդրբեջանը ներկայացրել է սեփական արտադրության լազերային զենք: Fireforce-ի հզորությունը 30 կիլովատտ է։ Զենքը տեղադրված է թեթև զրահատեխնիկայի վրա։ Այն ներկայացվել է Բաքվում ADEX-2024 ռազմական ցուցահանդեսի շրջանակում:
16:35 • 24.09.24Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
16:27 • 24.09.24Պետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԲելառուսը պետք է էլ ավելի ուժեղացնի իր պաշտպանունակությունը և պատրաստվի հնարավոր պատերազմին, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՕբուզԼեսնովսկի զորավարժարանում կայացած հանդիպմանը, փոխանցում է ԲելՏԱ
16:24 • 24.09.24Վեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՈղջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։
16:10 • 24.09.24Կոտայքում արձանագրվել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր. ԲԸՏՄՀողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական վարույթներ։
