Իրադարձային
-ից
-ը
22:56 • 23.09.24Կյանքից հեռացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր ՊալմըՆա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
22:20 • 23.09.24Առեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օր է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱրդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։
21:20 • 23.09.24Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենաԵվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: «Եվրաջասթին միանալով՝ Հայաստանն ավելի է մոտենում իրավական ոլորտում եվրոպական արժեքներին»,- ընդգծել է Լադիսլավ Համրանն ու հաջող ընթացք մաղթել Հայաստան-Եվրաջասթ համագործակցությանը:
21:17 • 23.09.24ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊԻնչ վերաբերում է Ադրբեջանում պահվող` ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։
19:24 • 23.09.24Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըԶորավարժությունների ընթացքում երկրների ռազմական անձնակազմը և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր առաջադրանքներ՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
19:17 • 23.09.24Պապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերՆախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը:
18:28 • 23.09.24Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էԺամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը:
18:01 • 23.09.24Արևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԿրեմլը տեղեկություն չունի «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումների մասին, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս հարցը նա փոխանցեց ՊՆ
17:34 • 23.09.24Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցըՄուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ սրբազան արարողություններին հետևելու համար։
17:20 • 23.09.24Լիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է՝ 100ից հասնելով 182ի։ Նախարարությունը հավելել է, որ վիրավորների
17:09 • 23.09.24Հանրային սննդի կետի գործունությունը կասեցվել է՝ վտանգավոր սննդամթերքի արտադրման պատճառովՈրոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:
16:47 • 23.09.24Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՈստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:
16:41 • 23.09.24Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ։
16:39 • 23.09.24«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերումՈւշագրավ պայքար է ընթացել վոլեյբոլում․ ազատազրկված կանանցից ձևավորված երկու թիմերից հաղթող թիմը մրցաշարից հետո պայքարի մեջ է մտել նաև հիմնարկի վարչակազմի թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում հաղթել են հիմնարկի աշխատակիցները։
16:18 • 23.09.24«Դիջիթեյնը» ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր. Վարդգես ՎարդանյանԱյս արտոնագիրը Դիջիթեյնին հնարավորություն է տալիս ներկայանալու աշխարհի ամենախիստ կարգավորվող և մրցունակ iGaming շուկաներից մեկում՝ Միացյալ Թագավորությունում:
