Իրադարձային
-ից
-ը
12:30 • 23.09.24Կայացել է Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կազմում ձևավորված «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը (տեսանյութ)Մտքի ստուգատեսը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի ու Արցախի ավելի քան 100 երիտասարդների։
12:17 • 23.09.24ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներԱնհրաժեշտ է հրաժարվել բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց ՀՀ-ում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում աննուղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։
12:16 • 23.09.24Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցեր«Phoenix Platoon» ծրագիրը արդեն 8 տարի է ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը։
12:11 • 23.09.24ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օրՀրամանում ընդգծվում է, որ Փիթսբուրգի հայկական համայնքն ուրախությամբ կնշի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տարեդարձը՝ պատվելով նրանց նախնիների ժառանգությունը և հայ ժողովրդի հարատև ոգին։
11:48 • 23.09.24Wildberries-ի հիմնադիրը փոխել է ազգանունը՝ հրաժարվելով ԲակալչուկիցWildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը Telegramի իր ալիքում հայտնել է, որ փոխել է ազգանունը՝ վերադարձնելով օրիորդական ազգանունը և կրկին դառնալով Տատյանա Կիմ։«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ մնալ
11:22 • 23.09.24Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը․ Փաշինյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով:
11:06 • 23.09.24Իսրայելը 150 հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին և այդ մասին զեկուցել Պենտագոնին. Լիբանանի հարավային սահմանի բնակիչներին կոչ է արվել հեռանալ տներիցՀարվածներին մասնակցել են ռազմաօդային ուժերի բոլոր ջոկատների տասնյակ կործանիչներ։ Հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ բացահայտել է «Հեզբոլլահ»-ի նախապատրաստությունն Իսրայելի վրա խոշոր հրթիռային հարձակումներ իրականացնելու համար:
10:46 • 23.09.24Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՓորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
10:32 • 23.09.24ՊԵԿ նախագահն ու ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետումՄարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։
10:25 • 23.09.24Իսրայելն առավոտից ավելի քան 80 ավիահարված է հասցրել Լիբանանի հարավին և արևելքին (տեսանյութեր)Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զանգվածային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի առավոտից իրականացվել է ավելի քան 80 ավիահարված, հայտ
10:20 • 23.09.24Տեմպը թուլացել է, բայց շատ տեղերից բենզալցակայանները պետք է դուրս գան. Տիգրան ԱվինյանԱվինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում ինտենսիվ ու մեծ ծավալով աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:
10:13 • 23.09.24Այսօրվա թվերով նոր տոմսային համակարգին անցնելը շատ վտանգավոր է․ Ավինյան«Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոսոկ կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի»:
09:41 • 23.09.24Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ«Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։ Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը», - ասված է հաղորդագրության մեջ։
08:56 • 23.09.24Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրըՍ. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա:
07:56 • 23.09.24Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՑնցումների հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
