Կայացել է Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կազմում ձևավորված «Խաղային լիգայի» առաջին ինտելեկտուալ խաղը (տեսանյութ)

12:30 • 23.09.24

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության կազմում ձևավորված խաղային լիգայի առաջին ինտելեկտուալ խաղն արդեն իրականություն է: Այս մասին հայտնում են «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամից։

Մտքի ստուգատեսը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի ու Արցախի ավելի քան 100 երիտասարդների։

Պայքարի մեջ է եղել 16 թիմ։ Խաղը բաղկացած է եղել երեք փուլից, որոնցից յուրաքանչյուրում հնչել է 10 հարց։

Մանրամասները՝ տեսանյութում։