Իրադարձային
-ից
-ը
18:38 • 08.09.24Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԸստ նախնական տեղեկությունների՝ «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտվել դաշտում և բախվել ծառին։
18:08 • 08.09.24Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվելՍուրբ խաչ եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունը այնտեղ տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվություն է տվել։
17:40 • 08.09.24Գազայում զոհերի թիվը հասել է 40,972-իԸստ աղբյուրի՝ հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 40 հազար 972-ի, իսկ վիրավորներինը՝ 94 հազար 761-ի:
16:47 • 08.09.24Հրազդանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՊարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen» (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
16:29 • 08.09.24Առաջիկա օրերին հնարավոր է անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՍեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
16:17 • 08.09.24Աբովյանում բախվել են «Opel»-ները. տուժածներ չկանՇամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Պ. Հակոբյանը աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։
14:48 • 08.09.24«Հեզբոլլահ»-ը Լիբանանից շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը ևս հարվածներ է հասցրելՆշվում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է դրանց մեծ մասը: Եվս մոտ 30 հրթիռ հատել է սահմանը Վերին Գալիլեայում։ ՀՕՊ համակարգերը որսացել են դրանցից մի քանիսը, իսկ մնացածներն ընկել են բաց տարածքներում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան հաղորդագրության մեջ:
14:17 • 08.09.24Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիի խոսքով՝ վերջին հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել նահանգում: Նահանգի 33 շրջաններից 29-ը հայտարարվել են ջրհեղեղից տուժած:
14:00 • 08.09.24ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տիկին դեսպանին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
13:03 • 08.09.24Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեայի ՀանրապետությունՍեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:
12:29 • 08.09.24Եթե հաստատվի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին, դա կործանարար հետևանքներ կունենա Կիև-Թեհրան հարաբերությունների վրա. Ուկրաինայի ԱԳՆԵրկրի ԱԳՆ-ն նշել է, որ անհանգստացած է Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռների հնարավոր տեղափոխման մասին միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից։
12:09 • 08.09.24Համաշխարհային աշխարհակարգն այնպիսի վտանգի տակ է, ինչպիսին չի եղել «սառը պատերազմից» ի վեր. MI6-ի և ԿՀՎ-ի ղեկավարների հայտարարությունըՀետախուզության բարձրաստիճան սպաների խոսքով՝ Լոնդոնը և Վաշինգտոնն ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու համար՝ «դիմադրելու Ռուսաստանի ագրեսիվ մղումներին և Պուտինի նվաճողական պատերազմին Ուկրաինայում»:
11:34 • 08.09.24Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 10:25-ին Թովուզ կայանից 29 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը, որը տևել է մի քանի վայրկյան, զգացվել է էպիկենտրոնային գոտում և հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։
10:20 • 08.09.24Երևանում Mercedes-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհՎլադիմիր Մանուկյանը Mercedes-ով Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մ բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։
19:14 • 07.09.24Մարոկկոյի իշխանությունները 2024 թվականին կանխել են շուրջ 45 հազար հոգու մուտքը ԵվրոպաՄարոկկոն անցյալ տարի ձերբակալել է 75,184 մարդու, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա, ինչը 6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, ցույց են տալիս կառավարության տվյալները:
