Իրադարձային
-ից
-ը
10:56 • 09.09.24Երևանում ամեն փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը պետք է լուծվի. Տիգրան Ավինյան«Մեր գործընկերների հետ պետք է խոսենք. այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա, մնացած ածանցյալ լուծումներն արդեն մեր դաշտում չեն: Բայց խնդիրն առկա է և խնդիրը մեր դաշտում է և այդ խնդիրը ստեղծում է շատ լուրջ պրոբլեմներ մեր ճանապարհների վրա»,-ասաց Ավինյանը:
10:32 • 09.09.24Ենոքավանում փրկարարներն օգնություն են ցուցաբերել ոտքը վնասած քաղաքացունՓրկարարները Ֆ. Մ.-ին (ծնված 1959 թ.) պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել եէ բավարար:
10:16 • 09.09.24Քանի դեռ փոշեկլանիչ ցանցերի պարտադրված նորմի կիրառումը պատշաճ ձևով քաղաքում չենք տեսնում, արձանագրությունների քանակը չի կարող նվազել. ԱվինյանՄայրաքաղաքում լուսատուների տեղադրման առնչությամբ Ավինյանը նշեց. «Մենք արդեն ունենք նոր լուսատուներ Բաղրամյան փողոցի վրա 3000 կելվին հզորությամբ։ Կդիտարկենք 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում»։
10:13 • 09.09.24ՔՊ-ն նոր պատգամավոր ունի․ Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց մանդատըՀիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավելի ուշ նա նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
10:08 • 09.09.24Լավրովը ժամանել է Սաուդյան ԱրաբիաՌուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Ռուսաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության համատեղ նախարարական հանդիպմանը:
10:00 • 09.09.24Սուրեն Պապիկյանը Հրվ. Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանըՄիջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները:
09:49 • 09.09.24Մոսկվայից Ստամբուլ թռչող Airbus A320-ն արտակարգ վայրէջք է կատարել ՎարշավայումԻնչպես նշում է kommersant.ru-ը, Airbus A320-ն օդ է բարձրացել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից գրեթե հինգ ժամ ուշացումով։ Ավելի քան երկու ժամ թռիչքից հետո այն վայրէջք է կատարել Վարշավայում։
09:41 • 09.09.24Սիրիայում 5 մարդ է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքովՀարձակման է ենթարկվել երկրի կենտրոնական հատվածը։ Սիրիայի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։ Իսրայելը չի մեկնաբանել հարվածը։
09:32 • 09.09.24Անընդհատ մոռանում եմ, որ Բայդենը դեռ ղեկավարում է երկիրը․ ՄասկՀիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններին Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն է երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։ Հանրապետական կուսակցության թեկնածուն է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
09:10 • 09.09.24Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը (տեսանյութ)«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:
08:16 • 09.09.24Ուկրաինայի մի շարք մարզերում օդային տագնապ է հայտարարվել, Կիևում պայթյուններ են որոտացելՈւկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի է հայտարարվել մայրաքաղաք Կիևում, Կիևի մարզում, Սումիի մարզում, Պոլտավայի մարզում, Չեռնիգովի մարզում և Չերկասիի մարզում։
07:44 • 09.09.24Գավառ քաղաքում մոտ 600 հակ անասնակեր է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։
21:06 • 08.09.24Երևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԲախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։
20:45 • 08.09.24«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացուԴեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:
20:12 • 08.09.24Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը«Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավարը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է քաղցկեղից։
