Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

20:12 • 08.09.24

83 տարեկանում մահացել է Ալեքսանդր Մասլյակովը։

Այս մասին հայտնում է КВН պաշտոնական ալիքը։

«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН-ի բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- գրել է КВН մամուլի ծառայությունը։

«Ուրախների և հնարամիտների ակումբի» լեգենդար հաղորդավարը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է քաղցկեղից։