Անընդհատ մոռանում եմ, որ Բայդենը դեռ ղեկավարում է երկիրը․ Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մշտապես մոռանում է՝ Միացյալ Նահանգները դեռևս տեխնիկապես ղեկավարում է նախագահ Ջո Բայդենը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Մասկը գրել է Х-ի իր միկրոբլոգում։
«Ես անընդհատ մոռանում եմ, որ Բայդենը դեռ տեխնիկապես ղեկավարում է երկիրը»,- գրել է ձեռնարկատերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններին Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն է երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։ Հանրապետական կուսակցության թեկնածուն է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։










