Մոսկվայից Ստամբուլ թռչող Airbus A320-ն արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Ստամբուլ, չնախատեսված վայրէջք է կատարել Վարշավայում։ Հայտնի չէ, թե ինչն է եղել վայրէջքի պատճառը Լեհաստանում։
Ինչպես նշում է kommersant.ru-ը, Airbus A320-ն օդ է բարձրացել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից գրեթե հինգ ժամ ուշացումով։ Ավելի քան երկու ժամ թռիչքից հետո այն վայրէջք է կատարել Վարշավայում։










