Իրադարձային
-ից
-ը
17:51 • 04.09.24Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմըՓուչիկները թռչում էին դեպի երկրի հյուսիսային Գյոնգի-դո նահանգ, որտեղ գտնվում է Սեուլը։ Բնակչությանը կոչ է արվել չդիպչել փուչիկներին, ինչպես նաև դրանց մասին հայտնել զինվորականներին կամ ոստիկանությանը:
17:25 • 04.09.24Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» արձակման կայանքներին«Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» արձակման կայանքներին, որոնք Լիբանանի հարավում գտնվող Կունին և Կաբրիխա շրջաններից կրակ են վարել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
17:00 • 04.09.24Հս. Կորեայում զանգվածային ջրհեղեղներից հետո տասնյակ պաշտոնյաների մահապատժի են ենթարկել. TV ChosunՄահապատժի ենթարկվածների թվում եղել են նահանգային կուսակցական կազմակերպությունների քարտուղարների մակարդակով մի քանի պաշտոնյաներ, այսինքն՝ ըստ էության, նահանգապետեր։
16:35 • 04.09.24Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգը ձերբակալվել է Կոպենհագենում««Ուսանողներն ընդդեմ օկուպացիայի» կազմակերպության անդամները և ես գտնվում ենք Կոպենհագենի համալսարանի վարչակազմի շենքում», - գրել է Թունբերգը չորեքշաբթի առավոտյան իր Instagram-ում հրապարակված տեսանյութում:
16:18 • 04.09.24Լոռու մարզի Շնող գյուղի պանրի արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ են հայտնաբերվելՉի ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում։
15:34 • 04.09.24Մագդալենա Գրոնոն տարածաշրջանում ԵՄ ներկայացուցչի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-իցՄինչև նոյեմբերի 1-ը հատուկ ներկայացուցչի մանդատը կապահովի ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը։
14:57 • 04.09.24Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններԱռաջարկվում է նաև սահմանել մարզաառողջարարական՝ ֆիթնես դահլիճներին ու մարզիչներին, լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ դեպքերը:
14:48 • 04.09.24Ավտովթար՝ Երևանում․ «Ford»-ը բախվել է արագաչափ սարքի հենասյանըՆախնական տեղեկություններով, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
13:58 • 04.09.24«Հեռակառավարող ձեռքեր»՝ ցանկացած կետից, ցանկացած բիզնեսի համար․ Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայությունViva-ի սերվերային աջակցության ենթակառուցվածքը նախագծված է սերվերի առավելագույն հասանելիություն ապահովելու համար՝ էլեկտրական սնուցմամբ, հովացման համակարգով և ցանցի միացման բազմակի պահուստավորմամբ:
13:16 • 04.09.24Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում (տեսանյութ)Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
12:10 • 04.09.24Երևանում 3 մեքենա է բախվել. տուժածը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելՎթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
12:07 • 04.09.24Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիաՄրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։
12:04 • 04.09.24Ուսումնասիրելով Արգենտինայի նախագահի ուղեղը՝ գիտնականները պարզել են, որ նա հոմոսափիենսին չի պատկանում. Մադուրո«Ուսումնասիրելով Միլեի ուղեղը՝ գիտնականները պարզել են, որ նա հոմոսափիենսին չի պատկանում, որ այնտեղ տարօրինակ բան է՝ «հոմոֆաշիստ», «հոմոնացիստ»», - ասել է նա, մինչդեռ դահլիճում ծիծաղ է լսվել։
11:32 • 04.09.24Ինչպես օգտվել MyTAX բջջային հավելվածից․ ՊԵԿ-ը ներկայացրել է քայլերի հաջորդականությունըՊետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
11:06 • 04.09.24Քուվեյթի ափերի մոտ իրանական նավ է խորտակվել. կան զոհերԸստ իրազեկ աղբյուրների՝ երկու օր առաջ բեռնատար նավի նավապետը կապ է հաստատել Քուվեյթի առափնյա պահպանության ծառայության հետ և հայտնել, որ նրանք խորտակվում են եղանակային վատ պայմանների պատճառով։
