Իրադարձային
-ից
-ը
09:42 • 05.09.24Նոր մոբիլիզացիա անցկացնելու հարցը չի քննարկվում. ԿրեմլՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք քննարկվում է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու հավանականությունը։ Այս մասին նա ՏԱՍՍ-ին ասել է Արևելյան տնտեսական ֆորումում։
09:31 • 05.09.24Այսօր Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն էՍ. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով:
23:06 • 04.09.24Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՊարզվել է, որ Գ. Մ.-ն (ծնված 1989 թ.) ցանկանում է նետվել բնակարանի պատշգամբից։
22:36 • 04.09.24Telegram-ին չպետք է վստահել կարևոր պաշտոնական կամ անձնական տեղեկություններ․ ՄեդվեդևՆրա խոսքով՝ Telegram-ում տեղեկատվության ողջ զանգվածի վերծանումն ու մշակումը զգալի ջանք ու ժամանակ կպահանջի։
22:24 • 04.09.24Հրդեհ՝ Ավշեն գյուղի մոտակա անտառում․ այրվել է մոտ 5,000 քմ բուսածածկույթՓրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահամանվել է հերթապահություն:
22:21 • 04.09.24Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների նոր ցուցակումՆշվել էր, որ սպասվող մեղադրանքների գլխավոր հասցեատերը ռուսական RT մեդիահոլդինգն է լինելու։
22:06 • 04.09.24Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ․ բնակիչները կարող են հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին․ քաղաքապետարան (տեսանյութ)Այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:
21:45 • 04.09.24Երևանի 28 փողոցի վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով․ ԱվինյանՓուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն ենք իջեցնելու գետնի տակ
21:18 • 04.09.24Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի․ ավագանու անդամը նախագիծ է ներկայացրելՄեկ այլ նախագծով՝ Լենինգրադյան փողոցը՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ), «Աշոտ Ղուլյան փողոց»։
20:43 • 04.09.24Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստովՆախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։
19:51 • 04.09.24Քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել ջրափրկարարներըՋրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու։
19:36 • 04.09.24ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգըՆշենք, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:
19:12 • 04.09.24Քննարկվել են «Արևմտյան Նեղոսի տենդի» կանխարգելման միջոցներըԽորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։
19:01 • 04.09.24Հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացմանը վերաբերող համաձայնագրինՀայաստանի և Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Փաստաթուղթը կարևոր նշանակություն կունենա նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման և խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա:
18:41 • 04.09.24Երևանում բախվել է 2 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԺամը 15:55-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
