Իրադարձային
-ից
-ը
10:31 • 02.09.2414-ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորածՀռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։
10:28 • 02.09.24Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը. Վեհափառ ՀայրապետՄենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության
10:18 • 02.09.24ԱՀ Անկախության օրվա առթիվ Արցախի քաղաքական և հոգևոր վերնախավն այցելել է Եռաբլուր33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախն հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
10:14 • 02.09.24Բելգորոդում գիշերային հրետակոծության պատճառով ավերվել է մանկապարտեզՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արկի ընկնելու վայրում խառնարան է գոյացել, իսկ մանկապարտեզի շենքի բեկորները «ցրվել են 300 մ շառավղով»։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Սա արդեն երրորդ ուսումնական հաստատությունն է, որը մեծ վնաս է կրել ուկրաինական կողմի հարվածներից, պարզաբանել է Գլադկովը։
09:38 • 02.09.24Իսրայելում կառավարության դեմ ցույցին մասնակցել է կես միլիոն մարդԿազմակերպիչների տվյալներով՝ Թել Ավիվում փողոց է դուրս եկել 300,000 մարդ, ևս 200,000-ը հավաքվել է այլ քաղաքներում։ Crowd Solutions-ի տվյալներով՝ Թել Ավիվում ցույցին մասնակցել է մոտ 280 հազար մարդ։ Սա վերջին 18 ամսվա ընթացքում ամենազանգվածային բողոքի ակցիան է։
09:29 • 02.09.24ՄՔԴ-ն չի դիմել Մոնղոլիայի նախագահին Պուտինի այցից առաջԱվելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգություններ չունի այն առումով, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։
09:18 • 02.09.24Մեր մտքով անգամ չպետք է անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել․ Արցախի թեմի առաջնորդՀարցին՝ արդյոք հոգևոր մակարդակով բարձրաձայնվում են Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին, նա նշեց, որ պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն արցախի ժողովրդի վերադարձը։
08:23 • 02.09.24Այսօր Ս. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս ու Ռատիկոս վկաների հիշատակի օրն էՍ. Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոս լեռների մոտ գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ, իրեն մկրտած քահանայի հոգածությամբ և դաստիարակվել է աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ էր Ս. Գրքին:
08:08 • 02.09.24Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, որոշ քաղաքներում պայթյուններ են որոտացելԱվելի ուշ հաղորդվել է, որ ուկրաինական մայրաքաղաքում պայթյունները կրկնվել են։ Բացի այդ, պարբերականի տվյալներով պայթյուններ են որոտացել նաև Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում և Խարկովում։
22:01 • 01.09.24Իսրայելում բողոքի մեծ ալիք է բարձրացելՀազարավոր իսրայելցիների մասնակցությամբ ամենամեծ ցույցը սկսվել է Թել Ավիվում՝ կառավարական շենքերի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
21:55 • 01.09.24Հայտնի է Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրըԱկնկալվում է, որ հեռախոսներին զուգահեռ ընկերությունը կներկայացնի Apple Watch-ի թարմացված տարբերակները, այդ թվում՝ Watch Ultra, և նոր AirPods ականջակալներ։
21:13 • 01.09.24Արցախի հարցը փակված չէ, այն կազմում է հայկական օրակարգի առանցքը. Բագրատ Սրբազան«Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը:
20:53 • 01.09.24Իրականացվում են անձրևաջրերի կուտակումների հեռացման աշխատանքներ. տեղումներն աննախադեպ են եղել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ: Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:
19:52 • 01.09.24Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրըԱյսօր Բեդրոս Կիրկորովը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում:
19:10 • 01.09.24Եղիպատրուշ գյուղի ճանապարհին «Mercedes»-ը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակն ու կողաշրջված հայտնվել Քասախ գետում. կա 4 տուժածՎթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
