Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը

19:52 • 01.09.24

Մոսկվայում հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ 92-ամյա Բեդրոս Կիրկորովը, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը:  Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. բժիշկները թոքերի այտուց են ախտորոշել։

Այժմ Բեդրոս Կիրկորովը հիվանդանոցում միացված է սրտի մոնիտորին, և բժիշկները վերահսկում են նրա վիճակը։ Անցյալ տարի բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սրտի իշեմիկ հիվանդություն: Փոփ թագավորի հոր սրտին ռիթմավար էր տեղադրվել։

Այսօր Բեդրոս Կիրկորովը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում:

Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը