Իրադարձային
-ից
-ը
19:44 • 24.08.24Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին«Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին համարժեք քայլեր ձեռնարկել այս զազրելի արարքն իրականացնողների դեմ»,- նշված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
17:53 • 24.08.24Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի ՄասունքարանըԿմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սկիզբը՝ ժամը 10:30-ին: Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00-ը:
17:26 • 24.08.24Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ճանապարհային դեպարտամենտԹունելը հոսանքազրկվել էր երեկ՝ էլեկտրամատակարարման համակարգի խափանման հետևանքով։
17:06 • 24.08.24Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Toyota»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի հետևանքով «Վազ 21213»-ի վարորդ Ալբերտ Մ․-ն, «Toyota»-ի վարորդ Ռաֆայել Օ․-ն և նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Վլադիմիր Կ․-ն, 24-ամյա Կարոլինա Կ․-ն, 48-ամյա Դեղձանիկ Գ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Մ․-ն, տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
16:37 • 24.08.24Ուկրաինայում արգելվեց ուղղափառ եկեղեցին․ Զելենսկին օրենքը ստորագրել էՕրինագիծը նախապատրաստվել էր անձամբ Զելենսկու հանձնարարությամբ և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել 2023 թվականի հոկտեմբերին։
16:21 • 24.08.24Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձաբար գերիներ են փոխանակելԳերությունից ազատված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։
16:05 • 24.08.24Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Տիգրան Ավինյան«Որոշ դեպքերում պետք է սկսել տուգանել մարդկանց աղբը չնախատեսված վայրերում թափելու համար: Այդ ամենը պետք է նպաստի նրան, որ մեր վարքը փոխվի, այդ վարքաբանական կանոնները, նոր մշակույթը կարողանանք ձևավորել մեր քաղաքում»,- ասաց Տիգրան Ավինյանը:
15:43 • 24.08.24Հրդեհ՝ Գյումրիում. փրկարարները մեկուսացրել և մարել են կրակըԱյրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
15:10 • 24.08.24Հայտնի է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձի ինքնությունը. նա ձերբակալվել էԸստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
15:07 • 24.08.24Բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները․ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՈւկրաինայինՄենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում։
15:06 • 24.08.24Պայթյուն՝ Պակիստանում. զոհվել է 2 երեխա, վիրավորվել՝ 16 մարդ«Պայթուցիկները տեղադրվել են մոտոցիկլետի մեջ, որը կայանված է եղել տարածքում»,-հայտնել է ոստիկանության սպա Մուջիբ-Ուր-Ռեհմանը:
14:48 • 24.08.24«Վերածնունդ» թաղամասի բնակիչներն ակցիա են իրականացրել, պահանջում են հետիոտնային անցում. քաղաքապետարանը խոստանում է անցումներ կառուցել«Արդեն 4 ամիս է այստեղ ապրում ենք, ընդհանրապես տնից ոտքով դուրս գալն անհնար է, խանութները մոտ չեն, նույնիսկ մեկ հաց գնելու համար մենք ստիպված ենք փողոց անցնել չթույլատրված հատվածով՝ կյանքը վտանգելով, մանկապարտեզ, դպրոց անհնար է ոտքով գնալ»,- ասաց թաղամասի բնակիչներից մեկը:
13:56 • 24.08.24Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
13:39 • 24.08.24Ֆրանսիայում սինագոգի մոտ պայթյուն է որոտացել, կա տուժած (տեսանյութ)Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել և երկու ավտոմեքենա է այրվել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
13:35 • 24.08.24Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվելՍտացված տեղեկատվության համաձայն՝ Իսպարտայից Անթալիա մեկնող մարդատար ավտոբուսում եղել է 37 մարդ։ Էլսազի գյուղի մոտ վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել և ավտոբուսը շրջվել է:
