Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել

13:35 • 24.08.24

Իսպարտայից Անթալիա ուղևորվող մարդատար ավտոբուսը շրջվել է, տուժել է 13 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ Իսպարտայից Անթալիա մեկնող մարդատար ավտոբուսում եղել է 37 մարդ։ Էլսազի գյուղի մոտ վարորդը չի կարողացել շրջադարձ կատարել և ավտոբուսը շրջվել է: