Իրադարձային
-ից
-ը
07:59 • 22.08.24Երևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է կայանած «Sitrak» բեռնատարին․ մեկ մարդ հոսպիտալացվել էՓրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
23:46 • 21.08.24Երևանում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԺամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտակ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։
23:22 • 21.08.24Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Fars գործակալության հրապարակումը Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասինՀիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։
23:02 • 21.08.24Վահան Քերոբյանը ժամանակին կոնյակի սպիրտի վերաբերյալ առաջարկ է արել. ովքե՞ր են դեմ եղելՆա պատմեց, որ 2023 թվականի վերջին, երբ դեռ նախարար էր, հրաժարվել է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կոնյակի սպիրտի սուբսիդավորման նախագիծն այն տեսքով, որով իրեն էր տրամադրվել։
22:59 • 21.08.24Երևանում մեքենաներ են բախվել, որից հետո տեղի է ունեցել ծեծկռտուքԸստ օպերատիվ տեղեկությունների՝ Hyundai Elantra-ն բախվել է կայանված Nissan-ին և Chevrolet Niva-ին, որից հետո տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ինչի հետևանքով էլ կոտրել են Nissan-ի հետևի ապակին։
22:33 • 21.08.24Գրոզնիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համբուրել է Ղուրանը (տեսանյութ)Այստեղ Ռամզան Կադիրովը և Սալահ-Հաջի Մեժիևը նրան հանձնեցին Չեչնիայի պատվավոր քաղաքացու կրծքանշան և վկայական:
21:39 • 21.08.24Արփի գյուղում այրվել է 500 քմ խոտածածկույթ, տնակի փայտե կառուցատարրերԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
21:21 • 21.08.24Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան հnսպիտալացվածներՊարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ` Ա. Ս., ծնված 1986թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
20:07 • 21.08.24Փրկարարները հայտնաբերել են բրիտանացի միլիոնատեր Մայքլ Լինչի և նրա դստեր՝ Հաննայի մարմիններըՕգոստոսի 20-ի առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Ջրասուզակները փորձում են մտնել նավ, սակայն դա բավական բարդ է՝ հաշվի առնելով նավի սուզման խորությունը և այն, որ նավը ծովի հատակին է գտնվում 90 աստիճան անկյան տակ։
19:54 • 21.08.24Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբեդ գետում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԺամը 17:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետի վարչական տարածքում՝ Թուֆենկյան ընկերության հարևանությամբ գտնվող կամրջի վրա:
19:13 • 21.08.24Իրանում ավարտվել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետ կապված հետաքննությունը. FarsՈւղևորների թիվը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախլապատ պայմաններում բախվել է սարին
18:33 • 21.08.24Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել աստղի կտակի այն կետը, որով դերասանը խնդրել է էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետՖրանսիական «Բրիջիտ Բարդո» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Դելոնի դուստրը հաստատել է, որ ոչ ոք չի պատրաստվում էվթանազիայի ենթարկել Լուբոյին, շունն ունի տուն և ընտանիք:
18:15 • 21.08.24Արտաշատում բախվել է 5 մեքենա․ կան տուժածներՊարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, Ղ,), «Opel» (վարորդ՝ Հ․ Մ․), «Isuzu» (վարորդ՝ Ռ․ Ա․), «Toyota» (վարորդ՝ Հ․ Ս․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները. ինչի հետևանքով «Isuzu» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
17:36 • 21.08.24Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը«Նոր կառավարության նախարարների բոլոր առաջարկված թեկնածուները կարողացել են ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվել են պաշտոններում»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:26 • 21.08.24Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա առթիվԼուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ին բնորոշ ճշմարտության և բարոյական հիմքերի պահպանման ձգտումը նպաստում է ազգային միասնության և համերաշխության պահպանմանը, բելառուսա-հայկական երկխոսության համակողմանի զարգացմանը:
