Իրադարձային
-ից
-ը
16:59 • 21.08.24ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել 18,5 մլն դոլար հատկացնել Աֆրիկայում կապկի ծաղկի դեմ պայքարի համարԷմի Փոուփի խոսքով՝ այդ հիվանդության տարածումն Աֆրիկայի երկրներում առանձնահատուկ վտանգ է ներկայացնում միգրանտների և տեղահանված անձանց համար՝ վատ կենսապայմանների և տարբեր երկրներ կանոնավոր տեղաշարժի պատճառով:
16:32 • 21.08.24Երեկվանից որոնվող 22-ամյա ՌԴ քաղաքացու մարմինն ու հեծանիվը հայտնաբերվել է Մարմարիկ ջրամբարի հարևանությամբՀրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:
16:29 • 21.08.24Ռուսաստանը հետաձգել է Կուրսկի մարզի 7 շրջանում սեպտեմբերին նշանակված ՏԻՄ ընտրություններըԱյդ բնակավայրերի մի մասն օգոստոսի սկզբից գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
16:23 • 21.08.24Երուսաղեմում ուղղադավաններն արգելափակել են փողոցները՝ բողոքելով բանակում ծառայության դեմԸստ ոստիկանության՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական փակոցը և բախումներ հրահրել, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին։
15:48 • 21.08.24ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ շտաբային մարզումԾավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը:
15:26 • 21.08.24«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 38-ամյա տղամարդու դի. հանգամանքները պարզվում ենԺամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել:
15:22 • 21.08.24Զինված հարձակում` Բոսնիայի դպրոցներից մեկում, հաղորդվում է 3 զոհի մասինՈստիկանության տվյալներով՝ միջադեպի ժամանակ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բանյա Լուկայի համալսարանական հիվանդանոց։
15:02 • 21.08.24Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում առնվազն 50 պաղեստինցի է զոհվելԳերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելապաղեստինյան հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 40,223-ի, վիրավորվել է 92,981 մարդ։
14:49 • 21.08.24Արտակարգ դեպք՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ի ոսկու ֆաբրիկայում. աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
14:45 • 21.08.24Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրելՆշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ։
14:21 • 21.08.24Հրդեհ՝ ԳյումրիումՀրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել՝ 12։07-ին։ Այրվել են կոմպրեսորային հատվածն՝ ամբողջությամբ և տանիքը:
14:20 • 21.08.24Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
13:51 • 21.08.247-րդ դարի հայկական էլիտան պատմության թատերաբեմ իջած Արաբական Խալիֆայության և իսլամի հետ հարաբերվելու արդյունավետ մոդել ուներ. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)7-րդ դարում մի կողմից Բյուզանդական կայսրության, մյուս կողմից՝ Սասանյան Իրանի հետ հարաբերվող Հայաստանն ու հայերը առաջին անգամ բախվեցին տարածաշրջանում վերելք ապրող նոր քաղաքակրթական, կրոնական և աշխարհաքաղաքական գործոնին՝ Արաբական Խալիֆայությանն ու իսլամին:
13:34 • 21.08.24Խոշոր վթար` Իրանում. 35 զոհ կաՄիջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։
13:20 • 21.08.24Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
