Իրադարձային
-ից
-ը
11:26 • 19.08.24Եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան ՊողոսյանԿոչս հետևյալն է. եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտահայտելու համար, գրել է Թևան Պողոսյանը:
11:19 • 19.08.24Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչպե՞ս է տարածվում և ինչպե՞ս պաշտպանվելՏենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով:
11:10 • 19.08.2436 համարի ավտոբուսի վթարից տnւժած քաղաքացիներից հինգը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցումՏեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 87 պատահար, ընդհանուր 20 քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
10:50 • 19.08.24Գերլուսին և Կապույտ Լուսին. այսօր ականատես կլինենք հետաքրքիր աստղագիտական իրադարձությանՉնայած անվանը, Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինն հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը։
10:50 • 19.08.24Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատունԱնձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին
10:35 • 19.08.24Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՕգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը կդադարեցվի երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի`Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։
10:18 • 19.08.24Բլինկենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինկենի իններորդ այցն է տարածաշրջան։ Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Եգիպտոս։
09:51 • 19.08.24Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ալեն Դելոնի զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում. ԿԳՄՍՆՀիշեցնենք՝ լեգենդար դերասանը կյանքից հեռացել է երեկ՝ օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։ Դերասանը մահացել է Ֆրանսիայի իր տանը՝ շրջապատված երեխաներով և ընտանիքի անդամներով:
08:55 • 19.08.24Պուտինի` Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէԱվելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվում, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները։ Նա նաև ընդգծել էր, որ օրակարգում շատ հարցեր կան։
08:31 • 19.08.24Երևանի Մուշավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել է ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1997 թ․)։
08:21 • 19.08.24Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
07:42 • 19.08.24Արմավիրի մարզում ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. կա երկու զոհՀրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։
21:48 • 18.08.24ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Գրոսսիի՝ Կուրսկի ԱԷԿ այցելելու պատրաստակամությունըԳործակալության վերջին հաղոդրագրությունները հաստատել են Ռաֆայել Գրոսիի պատրաստակամությունը՝ այցելելու Կուրսկի ատոմակայան
21:30 • 18.08.24Ալիևը, տիկինն ու Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք են անցկացնում Ալիևի տանը (տեսանյութ)Այսօր Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:16 • 18.08.24Թուրքիայի պետական հեռուստատեսության թղթակիցը վիրավորվել է Գազայի հատվածում իսրայելական հրետակոծության հետևանքովինգ փամփուշտ դիպել է Սամի Բերհումի և նրա թիմի մեքենային։
