Թուրքիայի պետական ​​հեռուստատեսության թղթակիցը վիրավորվել է Գազայի հատվածում իսրայելական հրետակոծության հետևանքով

21:16 • 18.08.24

Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի լրագրող Սամի Բերհումը վիրավորվել է, երբ Գազայում նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծվել է իսրայելական բանակի կողմից, հաղորդում է CNN Turk-ը։

«TRT Arabi-ի թղթակից Սամի Բերհումը հայտնվել է իսրայելական օկուպացիոն ուժերի թիրախում։ Հինգ փամփուշտ դիպել է Սամի Բերհումի և նրա թիմի մեքենային։ Հարձակման հետևանքով TRT Arabi-ի թղթակիցը թեթև վիրավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։