Իրադարձային
-ից
-ը
12:20 • 26.07.24Հույս կա՞, որ այս տարի աշակերտները կվերադառնան. Փաշինյանն այցելել է Փարաքարի նոր կառուցվող դպրոց (տեսանյութ)Վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու այլ պաշտոնյաներ։
11:36 • 26.07.24Պնդումը, թե հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ապատեղեկատվություն է. արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄՍԱՏՄ-ն, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության։
11:04 • 26.07.24Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլըԱյս անգամ Ucom-ի աջակցությամբ 10,44 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրել Նոյեմբերյանի պետական քոլեջի տարածքում։
10:16 • 26.07.24Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրըՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։ Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի
08:39 • 26.07.24Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել ենՎթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
08:04 • 26.07.24Ներքին Շենգավիթում հրդեհ է բռնկվել վագոն-տնակումՀրդեհը մեկուսացվել է ժամը 19։38-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե տանիքը (մոտ 40 քմ), չշահագործվող ցիստեռնի անիվները և խոտածածկույթ (մոտ 1000 քմ):
19:56 • 25.07.24Ցեմենտ տեղափոխող «MAN» բեռնատարը Երևան-Երասխ ճանապարհին հարվածել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
19:24 • 25.07.24Փրկարարներն Ազատի ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենանՓրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1991 թ․):
18:43 • 25.07.24Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համարԱրշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները:
18:41 • 25.07.24Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով փուչիկների պատճառովՀուլիսի 24-ին Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել էր Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ։ Փորձագետները վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։
18:16 • 25.07.24Երևան-Մեղրի ճանապարհին «Akura»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ. ամուսինները և նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԺամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։
17:29 • 25.07.24Հայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացելԴրանց մաս են կազմում նաև ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի արցախյան պատերազմներից:
16:48 • 25.07.24ԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջին«Ինչ վերաբերում է նախկին նախագահ Թրամփին, ապա որոշակի հարց կա, թե արդյոք դա փամփո՞ւշտ էր, թե՞ բեկոր, որը դիպել է նրա ականջին», - ասել է Ռեյը:
16:23 • 25.07.24Հայաստանում ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել՝ 23 տուժողով. սա 2018 թվականից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էՖիզիկական բռնությունների մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։
14:21 • 25.07.24Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՔամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
