Իրադարձային
-ից
-ը
14:04 • 25.07.24Լոռու մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է քարերին ու հայտնվել ձորակումՎթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը:
13:42 • 25.07.24Սևանա լճում սապբորդինգով զբաղվող քաղաքացին հեռացել էր ափից և չէր կարողանում վերադառնալ․ օգնության են հասել փրկարարներըՓրկարարները քաղաքացի Մ. Շ.-ին (ծնված 1979 թ․) և լողամիջոցը անվտանգ մոտեցրել են ափ։
13:01 • 25.07.24Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնըԿոմիտաս 60 հասցեում գտնվող սպասարկման սրահից հուլիսի 25-ից հուլիսի 31-ը ցանկացած սմարթֆոն գնելիս բաժանորդները կստանան արտաքին մարտկոց (powerbank):
12:53 • 25.07.24Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները ներխուժել են օդանավակայանի տարածք, ապա իրենց սոսնձել թռիչքուղու վրա: Նրա կրել են «Նավթը սպանում է» գրությամբ ցուցանակներ, գրում է apnews.com-ը:
12:47 • 25.07.24Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրըՍույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքում՝ պարզելու դրանցում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։
12:39 • 25.07.24Ժամանակները փոխվել են, մեր կյանքը փոխվել է, չեմ կարծում՝ ինտրիգ կա. Ավանեսյանը՝ «Զարյա 3»-ի կիրառումը թույլատրելի դարձնելու մասինՆա նշեց, որ ինքը չի գնահատողը, թե ինչ վնաս կարող է հասցնել այդ հատուկ միջոցը մարդկանց առողջությանը, և ասաց՝ կա մասնագիտական կառույց:
12:21 • 25.07.24Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետՔննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ադրբեջանական կարգավորումը:
12:08 • 25.07.24Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել (տեսանյութ)Երևանում ապօրինի շինություններ, զավթած տարածքներ չեն լինելու. սա կարևոր սկզբունք է, որով էլ առաջնորդվում է քաղաքապետարանը:
11:44 • 25.07.24Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի նախկին մանկապարտեզի տեղում. նախատեսվում է ծախսել 530 մլն դրամՍանոսյանի խոսքով՝ նախատեսվում է, որ մինչև 2026թ. Արմավիրում արդեն կենտրոնը կգործի և շուրջ 3800 երեխա այս կենտրոն կհաճախի:
11:37 • 25.07.24«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալին բերված կենցաղային էլեկտրատեխնիկայի միջից 26 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվելԻրացնելով ստացված տեղեկությունները՝ հուլիսի 24-ին հանձնուքների ձևակերպման և ընդունման սպասասրահում զննության են ենթարկել քաղաքացի Ս. Հ.-ի կողմից դատապարտյալ Հ. Խ.-ի անվամբ բերված հանձնուքը:
11:18 • 25.07.242024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալՈրոշման նախագիծը ներառված է կառավարության հուլիսի 25-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
11:12 • 25.07.24Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին (տեսանյութեր)Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները ելույթի ժամանակ հարձակվել և բռունցքներով հարվածել են քրդամետ DEM կուսակցության պատգամավոր Ալի Բոզանին:
11:00 • 25.07.24ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրըԹեմայի վերաբերյալ Tert.am-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։
10:56 • 25.07.24Վայոց ձորում «Land Rover»-ը կամրջից ընկել և հայտնվել է դաշտում, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ վարորդը եղել է ոչ սթափՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:08 • 25.07.24Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Ասադ հանդիպումը (տեսանյութ)Պուտինն ասել է, որ Ասադի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում, որը վատթարանալու միտում ունի. դա վերաբերում է նաև Սիրիային:
