Իրադարձային
-ից
-ը
21:44 • 16.07.24Կոպա Ամերիկայի եզրափակիչից հետո ձերբակալվել են Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու նրա որդինՆշենք, որ Խեսուրունը Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL-ի) առաջին փոխնախագահն է, Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահը և ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ։
20:12 • 16.07.24Գերմանիայում աշխատանքից հեռացրել են ռադիոհաղորդավարին՝ Թրամփի դեմ մահափորձին հավանություն տալու համարՀոցը նախ սոցիալական ցանցում մահափորձից փրկված Թրամփին համեմատել էր բաց թողնված վերջին ավտոբուսի հետ: Բացասական արձագանքից հետո նա Թրամփին բացահայտ անվանել էր ֆաշիստ և հավանություն տվել մահափորձին։
19:55 • 16.07.24Արեգակի վրա տեղի է ունեցել ամառվա ընթացքում ամենահզոր բռնկnւմըՆա պարզաբանել է, որ ակտիվությունը նկատելիորեն սկսել է աճել հուլիսի 12-ի սահմաններում։
19:41 • 16.07.24Օլիմպիական կրակն արդեն Փարիզում էՕլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
19:26 • 16.07.24Կյանքից հեռացել է Քոբի Բրայանթի հայրըՆրա մահը տեղի է ունեցել չորսուկես տարի անց այն բանից հետո, երբ նրա որդին՝ Քոբի Բրայանթը և թոռնուհի Ջիաննան մահացել են Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարի հետևանքով:
18:26 • 16.07.24Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մի քանի քաղաքացիների վրա, այդ թվում՝ երեխայի․ բոլորը տեղափոխվել են հիվանդանոցԵրեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ, շունն էլ , որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։
17:50 • 16.07.24Երևանում, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվելՏՄ մասնագետները տնտեսավարողից պահանջել են շինարարական աշխատանքների օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, դրանք տնտեսավարողի կողմից չեն ներկայացվել։
17:14 • 16.07.24Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբանՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
16:32 • 16.07.24Արմեն Գրիգորյանն ու Ուզրա Զեյան անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանըՀուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:
16:08 • 16.07.24Շինուհայրում ընտանիքի թունավորման պատճառը ռուսական արտադրության սառեցված հավի միսն է եղելԸստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:
14:51 • 16.07.24Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեցՄամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
14:39 • 16.07.24Իրենք կարող են հպարտ լինել, ինչ ասեմ. ոչ բնակիչների հետ են հանդիպել, ոչ՝ իմ. Կիրանցի համայնքապետը՝ ՔՊ-ականների գյուղ այցի մասինՀամայնքապետը նշեց, որ Կիրանց այցելած ՔՊ-ական պատգամավորներն իր հետ չեն հանդիպել:
14:33 • 16.07.24Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների ատեստավորման գործընթացինՊաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար:
14:26 • 16.07.24ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԻր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
13:40 • 16.07.24Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
