Իրադարձային
-ից
-ը
19:40 • 15.07.24Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելուԱրձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով:
19:23 • 15.07.24Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումՄասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա:
19:09 • 15.07.24Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցԻ սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ:
18:27 • 15.07.24Արագածոտնի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե սյանը. կա 3 վիրավորՎթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
18:08 • 15.07.24Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆՋրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ:
18:03 • 15.07.24Ավելի քան 3,500 մարդու արգելվել է աշխատել Օլիմպիական խաղերումՄինչև 45 հազար հոգանոց անվտանգության ուժեր, այդ թվում՝ ոստիկաններ և ժանդարմներ, ամբողջ Փարիզում մոբիլիզացվելու են սպորտաշխարհի գլխավոր ստուգատեսի ընթացքում: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
17:43 • 15.07.24Զելենսկին ասել է՝ քանի Patriot համակարգ է անհրաժեշտ՝ Ուկրաինայի երկինքն ամբողջովին փակելու համար«Մեր հակաօդային պաշտպանության կառուցվածքի տեսանկյունից՝ Ուկրաինան ամբողջությամբ փակելու համար, ըստ մեր զինվորականների, մեզ անհրաժեշտ է 25 համակարգ (Patriot հակաօդային պաշտպանության համակարգ): Դա ամբողջովին կփակի Ուկրաինայի երկինքը», - ասել է նա:
17:43 • 15.07.24Երևանում բախվել են բեռնատարն ու «Mazda», «Mercedes» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները. բեռնատարը կողաշրջվել էՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
15:44 • 15.07.24Արարատի մարզում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է գազատարը, կողաշրջվել և հայտնվել է ջրատարումՀրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն:
15:24 • 15.07.24ՀՀ իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատներըՀավելենք, որ այս ընթացքում գրասենյակից բանավոր պարզաբանումներ ստանալու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել:
15:10 • 15.07.24Մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններըԶորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
14:34 • 15.07.24Ուզրա Զեյան քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ քննարկել է ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերումՀիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան Հայաստան է ժամանել հուլիսի 13-ին։
14:14 • 15.07.24Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտինՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։
14:08 • 15.07.24Անտառում ուտել-խմելուց հետո պետք է տարածքը խոտազրկել և վերջում լավ ջրել, որ հրդեհ չբռնկվի. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենՀրդեհները հիմնականում առաջանում են խոզանների այրումից, որոշակի հատվածներում աղբի այրումից, որը հետագայում դառնում է անկառավարելի և ստանում մեծ մասշտաբներ: Անտառն ունի իր կանոնները, և պետք է ենթարկվել այդ կանոններին:
13:48 • 15.07.24Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
