Իրադարձային
-ից
-ը
12:51 • 04.06.24Կազմվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնամուխ է լինելու «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորմանըԱնցնող օրերի ընթացքում բոլորին հուզում էին նույն հարցերը՝ ինչպե՞ս շարունակել այս բացառիկ նախաձեռնությունը, ինչպե՞ս պահել ձևավորված մարդկային կապերը, ինչպե՞ս պահել այն բացառիկ համերաշխության մթնոլորտը, զարգացնել ձեռքբերածը և ձևավորել նոր բարի ավանդույթներ։
12:49 • 04.06.24ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին ու 3 հոգու. լրագրողներին՝ ոչ. խոսնակ«Գաղտնի բաներ չեն քննարկելու, ես միշտ հասանելի եմ, հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:
12:45 • 04.06.24Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման, կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳ նախարարի խորհրդական (տեսանյութ)Հիշեցնենք, որ տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մտադրության մասին, և որ ՌԴ-ն չի հաստատում ագրեմանը:
12:35 • 04.06.24Քաղաքացին բարձր ձայներ է արձակել և արջը փախել է, սակայն նա չի նկատել երկրորդ արջին, որն էլ հարձակվել է․ մանրամասներ` Արատեսում տեղի ունեցած միջադեպիցԴեպքը տեղի է ունեցել Հերմոն վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։
12:22 • 04.06.24Թուրքիայում SF-260D ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել ենՌազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող SF-260D ուսումնամարզական ինքնաթիռը վարժանքի համար օդ է բարձրացել Կայսերիում գտնվող Օդային տրանսպորտի հրամանատարության 12-րդ ավիաբազայից։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։
12:16 • 04.06.24Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժություններըԱդրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ կայացել է «Կովկասյան արծիվ-2024» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։ Զորավարժությունները կկայանան Բաքվում:
12:15 • 04.06.24Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքներըՖիլմերի ցուցադրություններից զատ, այս տարի փառատոնի շրջանակում հնարավոր էր տեսնել մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ ևս։
12:03 • 04.06.24Պարո՛ն Միրզոյան, Ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի, Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն․ Ծովինար Վարդանյան (տեսանյութ)Հայաստանը վերջապես ունի դիվանագիտություն, վերջապես Հայաստանը կցորդ չէ և վարում է իր անկախ պետության հարաբերությունները և դա ակնհայտ է։ Պարո՛ն Միրզոյան, Ձեր կատարած աշխատանքը միայն կույրը չի տեսնի։
11:41 • 04.06.24Չիլինգարովն իր ավանդն է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում․ ՓաշինյանԽորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։
11:36 • 04.06.24Վրաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրեքշաբթի գիշերը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ռաչա լեռնային շրջանում, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնը։
11:31 • 04.06.24Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին, մյուսներից ցանկություն չի եկել հանդիպելու․ Բագրատ ՍրբազանՆշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվում են նախատեսված վայր։ Բագրատ Սրբազանը չասաց, թե կոնկրետ ուր են գնում։
11:13 • 04.06.24Երկաթուղու 8 ավերված հատվածից երկուսը վերականգնվել են (լուսանկարներ)Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից:
10:57 • 04.06.24Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)Ինչպես հայտնել են Պետդումայում, հրաժեշտի արարողությունից հետո Չիլինգարովին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը ժամը 12:00-ին։
10:47 • 04.06.24Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով մայիսին իրականացվել է 59,9 մլն գործարք2024թ. մայիս ամսվա ընթացքում իրականացվել է 59.9 մլն գործարք` 1 տրիլիոն 86.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.4 մլն գործարքով կամ 8.0%-ով, իսկ արժեքային` 118.9 մլրդ ՀՀ դրամով կամ 12.3%-ով:
10:41 • 04.06.24Կապանի 2 բնակիչ ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանն են միջամտել. նախաքննությունն ավարտվել էԱյդ ընթացքում Մ․Հ․–ն սպառնացել է վնասել պարեկներին ծառայողական նպատակներով հատկացված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան, ապա բռնել է նրանցից մեկի համազգեստից, քաշքշել, հարվածել նրա գլխարկին, ինչպես նաև հրել է մյուս պարեկին:
