Վրաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:36 • 04.06.24

Երեքշաբթի գիշերը 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ռաչա լեռնային շրջանում, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնի գյուղի մոտ, գրում է interfax.ru-ն։

Երկրաշարժի հետևանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։