Իրադարձային
-ից
-ը
13:37 • 28.05.24Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
13:24 • 28.05.24Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակներըՔննարկել ենք նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
13:06 • 28.05.24Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918 թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»։
12:54 • 28.05.24Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջը«Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
12:48 • 28.05.24ՀՀ-ում ԵՄ դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ«Շնորհավորում ենք Առաջին Հանրապետության օրվա առիթով, Հայաստա՛ն»,- գրել է Մարագոսը X-ի իր միկրոբլոգում:
12:34 • 28.05.24Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ (տեսանյութ)«Մասնագետների հետ քննարկում ենք կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը»,- գրել է նա։
12:18 • 28.05.24Չեմ ուզում հավատալ, որ Հեղինեն էր գաղտնալսող սարք տեղադրում, նա շատ հարազատ մարդ էր ինձ համար. Բագրատ ՍրբազանԱնդրադառնալով ոստիկանապետ Արման Հովհաննիսյանի խոսքերին՝ Սրբազանն արձագանքեց. «Ես դեռ իր մասին ոչինչ չեմ ուզում ասել: Ինքը շատ լավ գիտի՝ ես իր մասին ինչեր գիտեմ: Ես իմ ասածների վրա վստահ եմ»։
12:13 • 28.05.24Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրումՊատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի:
12:10 • 28.05.24Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները․ ՆԳՆԲնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):
11:56 • 28.05.24Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆԱնցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7 մմ։
11:41 • 28.05.24Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջըՀիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին՝ գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով։
11:29 • 28.05.24Մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարըՄահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Դադաշ Ռզաևը։ Այս մասին երեքշաբթի Trendին հայտնել են Ռզաևի հարազատները։ նա մահացել է երկարատև հիվանդությունից։ Ռզաևը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 22ին Գորանբոյո
11:25 • 28.05.24Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն․ վարորդներից մեկը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից ու եղել է ոչ սթափՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։
11:01 • 28.05.241918թ.-ի Սարդարապատի հերոսամարտը ոչ միայն թույլ տվեց փրկվել նոր ցեղասպանությունից, այլև վերականգնել շուրջ հազար տարի առաջ կորսված պետականությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)Սարդարապատը դրեց հայկական պետականությունը վերականգնելու հիմքերը: Հերոսամարտը հայ ժողովրդին մեջքն ուղղելու և սեփական ուժերին հավատալու հարցում կարևոր նշանակություն ունեցավ:
10:48 • 28.05.24Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է, մեր ամբողջ պատմության խտացումը Սարդարապատում է և ասաց, որ իրենք հանրահավաք չունեն, եկել ենք ուխտագնացության։
