Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները

13:24 • 28.05.24

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին։

Այս մասին Պապիկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկել ենք նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»։