Իրադարձային
-ից
-ը
19:57 • 07.08.26Մենք լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով. ՎեհափառՀավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։
19:48 • 07.08.26Փրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
19:34 • 07.08.26Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ էլ «Մուլտի Ուելնես», որ կուլակաթափ անեն. Նաթան արքեպիսկոպոս ՀովհաննիսյանՀայաստանյաց առաքելական եկեղեցին ինչ-որ կազմակերպություն չէ։ Այն ոչ ՀԷՑ է, ոչ «Մուլտի Ուելնես», որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։
19:16 • 07.08.26Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Սայաթ-Նովայի պողոտայում․ Երևանի քաղաքապետարանՍայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։
19:04 • 07.08.26Աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց ՀՀ օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը․ Ժաննա Անդրեասյանն ընդունել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներինԱշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
18:58 • 07.08.26Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել․ երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասինՉգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա։
18:16 • 07.08.26Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու, և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար․ Վեհափառ ՀայրապետՑավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին և հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Մենք լի ենք վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքը։
16:10 • 07.08.26«Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցինԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկավ դատարանի բակ, որից հետո քաղաքացիների հետ միասնական աղոթք արեցին:
14:56 • 07.08.26Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցելԲախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։
14:36 • 07.08.26Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունըՈրոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
14:36 • 07.08.26Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցովԻնչպես նշել է Սալիմին, նախագծի համաձայն՝ կարգելվի ԱՄՆ-ին, Իսրայելին և թշնամական համարվող այլ պետություններին պատկանող նավերի անցումը Հորմուզի նեղուցով:
14:21 • 07.08.26Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանումԱռկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:
14:04 • 07.08.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՕգոստոսի 7-12-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
13:40 • 07.08.26ԱՄՆ-ում դատարանը վճռել է Meta-ից բռնագանձել 567 միլիոն դոլար՝ երեխաներին վնաս պատճառելու գործովԿորպորացիան հայտարարել է դատարանի որոշման հետ անհամաձայնության մասին և մտադիր է բողոքարկել այն:
13:24 • 07.08.26Կասեցվել է Գարիկ Մելիքբեկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
