Իրադարձային
-ից
-ը
20:27 • 06.08.26Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել երկրի հոգևոր ու հասարակական կայունությունը․ երեք եպիսկոպոսների հայտարարությունըԱյս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։
20:14 • 06.08.26ԱԺ պատգամավորի հոր հnգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամшհ է եղելԴեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
20:05 • 06.08.26Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում․ Երևանի քաղաքապետարանԽանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարության պատճառով ս.թ օգոստոսի 7-ն և 8-ին. հ. 10 երթուղի՝ Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով: Հետադարձ՝ նույն երթուղով:
19:32 • 06.08.26Իտալիայի 27 քաղաքում շոգի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվելՄասնավորապես, տագնապ է հայտարարվել Հռոմում, Բոլոնիայում, Նեապոլում, Միլանում, Վենետիկում, Վերոնայում, Ֆլորենցիայում, Պերուջայում, Պալերմոյում, Բարիում, այսինքն՝ երկրի բոլոր խոշոր զբոսաշրջային կենտրոններում։
17:45 • 06.08.26Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահшցել էԲժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
16:56 • 06.08.26Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև՝ կառավարության հետ խորացող հակամարտության պատճառով․ Reuters-ի արձագանքըԿաթողիկոս Գարեգին Բ-ն, ով Եկեղեցին ղեկավարում է 1999 թվականից, մյուս ամբաստանյալների հետ մեկտեղ մեղադրվում է քաղաքացիական դատարանի՝ եպիսկոպոսին ժամանակավորապես վերականգնելու որոշմանը չհետևելու մեջ, ում Եկեղեցին կարգալույծ էր արել։
16:22 • 06.08.26«Ալտա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում արձանագրվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԽախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
16:18 • 06.08.26«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվիՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
15:53 • 06.08.26Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արգենտինահայ դպրոցականներինՀանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց վարժարանների հոգաբարձուներին, տնօրինությանը և մանկավարժներին՝ աշակերտների հայեցի կրթության և դաստիարակության գործում ներդրած նվիրյալ ծառայության համար։
15:51 • 06.08.26Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել ԱդրբեջանինAICCS-ը ապահովում է առաջադեմ հրամանատարման և ղեկավարման ենթակառուցվածք՝ օդային գործողություններն ավելի արդյունավետ կառավարելու համար։
15:27 • 06.08.26Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի ՀանրապետությունԱյսօր Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:
15:18 • 06.08.26«ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 ՀՀ դրամովերջին հարցը վերաբերում էր ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հայտերի հրապարակմանը:
14:53 • 06.08.26Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելուԻնժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու:
14:28 • 06.08.26«Քաղցր հեքիաթ»-ի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիմքը տեսուչների արձանագրությունն է այս կազմակերպությունում հայտնաբերված սանտարահիգիենիկ նորմերի խախտումների մասին:
14:17 • 06.08.26Ադրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչինՖահրեդդին Իսմայիլովը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
