Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

15:27 • 06.08.26

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետին Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը:

Այսօր Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին: