Զելենսկին և ես կարող ենք թռչել Մոսկվա․ ես նրա անվտանգության երաշխավորն եմ․ Լուկաշենկո

21:24 • 24.11.26

Զելենսկին և ես կարող ենք թռչել Մոսկվա։ Միայն մենք երկուսով։ Ես նրա անվտանգության երաշխավորն եմ, հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Զելենսկին ցանկանում է իր հետ հանդիպել, կարող է գալ Մոսկվա։