Իրադարձային
-ից
-ը
14:12 • 25.05.24Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունըԵվրամիության երկրները մի քանի ամիս շարունակ քննարկել են մեխանիզմ, որը կօգնի Ուկրաինային զենք գնելու համար Euroclear-ում արգելափակված հաշիվներից մոտ 190 մլրդ եվրո ռուսական ակտիվներ գործի դնել: Մասնակից երկրները պայմանավորվել են դրանց համար տարեկան 2 մլրդ եվրո ուղարկել։
13:55 • 25.05.24Փաշինյանն ավարտեց հանդիպումը Բաղանիսում և մեկնեց Ոսկեպար (տեսանյութ)Ավտոշարասյունը մտավ Տավուշի սահմանամերձ այս գյուղ, որտեղ ևս բնակիչների հետ հանդիպում է ծրագրված:
13:48 • 25.05.24Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա․ հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտՔամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։
13:37 • 25.05.24ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներինՊատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին:
13:30 • 25.05.24Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես (լուսանկարներ)Հայաստանում Կանադայի դեսպանությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված էին կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչատրյանի աշխատանքներն՝ իր «Արցախ. լուսանկարչի աչքերով» գրքից:
13:23 • 25.05.24Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանըՕսթինը Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնում ենթարկվել է ոչ վիրաբուժական միջամտության: Ընթացակարգը տևել է երկուսուկես ժամ: Այդ ընթացքում Պենտագոնի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են նրա տեղակալ Քեյթլին Հիքսին։
13:17 • 25.05.24Արմեն Գրիգորյանին կարելի է 070 կոդով անձնագրով դառնալ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ արցախահայերը նույն անձնագրով չեն համարվում ՀՀ քաղաքացի․ Քրիստինե Վարդանյան (լուսանկար)Երկիր օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար:
13:06 • 25.05.24Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ ժամանել է Բաղանիս, հանդիպում է բնակիչների հետԴպրոցի տարածքում միայն մի քանի բնակիչ է եղել։
12:38 • 25.05.24Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը․ Ռուբեն Մելիքյան«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ», - գրել է նա։
12:33 • 25.05.24Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցելԻնչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:
12:18 • 25.05.24ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆՀիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ, ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն:
12:13 • 25.05.24Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ուժի կիրառմամբ հեռացրին լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն այստեղ հանդիպում է որոշ բնակիչների հետ և փորձում է տպավորություն ստեղծել, թե Բաղանիսում և այլ համայնքներում իրեն գրկաբաց ընդունում են:
11:52 • 25.05.24Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում։
11:31 • 25.05.24Ամեն ինչ կարգին է, եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Փաշինյանը, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորվում էր Տաշիր։
11:18 • 25.05.24Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը (լուսանկարներ)Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվեն ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր։ Մուտքն ազատ է։
