Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը․ Ռուբեն Մելիքյան

12:38 • 25.05.24

Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանի էջից։

«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբալկալության մասին, իսկ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։