Իրադարձային
-ից
-ը
16:09 • 05.05.24Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mercedes»-ի վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են։
15:39 • 05.05.24«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի ՍևանՏավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
15:24 • 05.05.24Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտումՄայիսի 5ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 1300ի սահմանում Երևանի բնակիչ 52ամյա Արմեն Եղիազարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ԶովունիԵղվարդ ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ կո»
14:56 • 05.05.24Հորդառատ անձրև և ուժգին կարկուտ՝ Երևանում (լուսանկարներ, տեսանյութ)Երևանում հորդառատ անձրև և ուժգին կարկուտ է տեղացել: Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել:
14:12 • 05.05.24Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ ՍրբազանՍա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
13:38 • 05.05.24«Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ)«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
13:12 • 05.05.24Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմանում 27-ամյա Էդգար Սարգսյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։
12:41 • 05.05.24«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ)Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
12:29 • 05.05.24Չինաստանը մայիսի 5-12-ը զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովումԳերատեսչության տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Դեղին ծովի հյուսիսային մասում գտնվող Բոհայի նեղուցում մայիսի 5-ի ժամը 16:00-ից մայիսի 12-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածում զորավարժությունների տարածք մուտք գործելն արգելված է:
11:28 • 05.05.24«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պատարագով (տեսանյութ)Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
11:22 • 05.05.24Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբՆա ընդգծել է, որ Սուրբ Զատիկը, որը նշում են ողջ աշխարհի քրիստոնյաները, մարդկանց սրտերում արթնացնում է ամենաբարի զգացմունքները, նրանց ուրախություն և հույս է տալիս և ամրացնում հավատը։
11:17 • 05.05.24Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. ԶելենսկիՈւկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ սա 349-րդ ռուսական ինքնաթիռն է, որը խոցվել է ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի սկզբից ի վեր, որը սկսվել է 2022 թվականի փետրվարին։
10:46 • 05.05.24Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարներիՄիջազգային Anonymous հաքերային խումբը ստանձնել է Վրաստանի արդարադատության նախարարության կայքի վրա հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 3-ի երեկոյան։ Այս մասին գրում է dw.com-ը:
10:28 • 05.05.24Արարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըԵրեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
10:20 • 05.05.24Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունըՀրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
