Իրադարձային
-ից
-ը
20:25 • 24.04.24Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument WatchԼավ կլիներ նաև, որ ադրբեջանական կողմը ի վերջո հասկանար գոնե իր համար, թե խոսքը ինչ տեսակի հուշարձանների մասին է, քանի որ մի դեպքում խոսվում է տաճարների, քրիստոնեական կոթողների և աղվանական քրիստոնեական կոթողների ու եկեղեցիների մասին: Այդ դեպքում ի վերջո ինչ է ավերվել և փաստվել իրենց կողմից:
18:41 • 24.04.24Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
18:30 • 24.04.24Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներինԸստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
17:31 • 24.04.24Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)Հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
17:24 • 24.04.24Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)Ձիերը թամբված էին և սանձերով էին։ Փախուստը տեղի է ունեցել Չարլզ Երրորդ թագավորի ծննդյան օրվան նվիրված շքերթի փորձի ժամանակ։ Կենդանիները պատկանում են բրիտանական բանակի հեծելազորային գնդին, որը, մասնավորապես, մասնակցում է հանդիսավոր միջոցառումներին, այդ թվում՝ բրիտանացի միապետների թագադրմանը։
17:20 • 24.04.24Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոցՎիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը մայրը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները:
17:04 • 24.04.24Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ կայքնից հեռացել է պգդ, պրոֆ Նիկոլայ Հովհաննիսյանը «Մեծագույն ցավով տեղեկացնում ենք, որ 2024 թ ապրիլի 24ին կյանքից հեռացել է ականավոր
16:52 • 24.04.24Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվելԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ Մեծ եղեռնի՝ դեռևս չսպիացած վերքին ավելացավ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանումը:
15:56 • 24.04.24Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունՍուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով Սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
15:10 • 24.04.24Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ։
14:43 • 24.04.24Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակԴեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
14:30 • 24.04.24Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ (տեսանյութ)ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:
13:56 • 24.04.24Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:49 • 24.04.24Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ)Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
13:37 • 24.04.24Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարարԻնչպես գրել է Լահբիբը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ իրենք հարգում են զոհվածների հիշատակը։
