Իրադարձային
-ից
-ը
12:58 • 15.04.24Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկրների միջև փոխգործակցությանը ԵՄ շրջանակներում․ Փաշինյանը՝ Իռլանդիայի վարչապետինԼիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցությունը հեռանկարային նոր ծրագրերով համալրելու հնարավորությունները։
12:44 • 15.04.24ML Mining ընկերության կողմից կառուցվող «Ավան Թաուերս»-ում մոտ 1,000 հանրային ծառայող հնարավորություն կունենա բնակարան ունենալու (լուսանկարներ)Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը ներքին հարդարմամբ կկազմի 448 000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 398 000 դրամ։ Ավտոկայանատեղիի արժեք է ֆիքսվել 4,4 մլն դրամը։
12:29 • 15.04.24Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցԸստ նախնական տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
12:10 • 15.04.24Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կnտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներից հանել․ Անդրանիկ ՔոչարյանՆրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար:
12:06 • 15.04.24Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ ՍարոյանըԱՄՆ Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը, հունվարի կեսից ի վեր հրկիզողների թ
11:55 • 15.04.24Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև (տեսանյութ)Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասաց նա։
11:28 • 15.04.24Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներԵրևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։
11:12 • 15.04.24Երևանում 1,5 տարեկան տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԸստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:
10:32 • 15.04.24Թեհրանի «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ» օդանավակայանները վերսկսել են աշխատանքըԹեհրանի «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ» օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթների սպասարկումը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
10:29 • 15.04.24Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանելՎերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2 200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10 000 դոլարը:
10:11 • 15.04.24ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունըՂազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանն ու Տոկաևը ողջունել են Հայաստանի և Ղազախստանի պատվիրակություններին։
09:39 • 15.04.24Առավոտյան բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից․ Ռուբեն Մելիքյան«Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը», - գրել է նա։
09:24 • 15.04.24Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանԱյցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
09:23 • 15.04.24Իրանական հրթիռների կեսը չի հասել թիրախին․ լրատվամիջոցներՀիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:
08:20 • 15.04.24Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսՓրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։
