Իրադարձային
-ից
-ը
19:09 • 30.03.24Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց«Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված է եղել մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է ուժով փոխվեն։
19:01 • 30.03.24Բեռլինում հանրահավաք է անցկացվել. կոչ են անում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելԿազմակերպիչների պնդմամբ, ցույցին 6,000 մարդ է մասնակցել: Շատերը ռուս-գերմանական միակցված դրոշներ, ինչպես նաև Պաղեստինի խորհրդանիշներ են բերել։
18:52 • 30.03.24ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների չորս պայմանԳազայում հարձակումները պետք է դադարեցվեն, իսրայելական ուժերը լքեն տարածաշրջանը, տեղահանվածները վերադառնան նախկին բնակության վայրեր, մարդասիրական մատակարարումները շարունակվեն:
18:41 • 30.03.24Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել4,8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով՝ տեղական ժամանակով 17:50-ին:
18:24 • 30.03.24Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար է շրջվելՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը:
18:14 • 30.03.24Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի և ես լիահույս եմ, որ այն կուղեկցի աշխարհասփյուռ հայ ժողովրդին. Գագիկ ԾառուկյանԴժվարին այս օրերին մենք հաճախ ենք մեր հայացքն ուղղում Բարձրյալին ու աղոթում մեր երկրի խաղաղության ու մեր հայրենիքի անվտանգության համար։
17:52 • 30.03.24Ամերիկյան օգնության ուշացումը թանկ է նստել մեզ վրա. ԶելենսկիԱՄՆ կողմից օգնության բացակայությունը ուկրաինական ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ Patriot-ների ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկերի բացակայություն կնշանակի», - ասել է Զելենսկին։
17:41 • 30.03.24Դատ արա ինձ Տեր, քանզի անբասիր ընթացա․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով (տեսանյութ)Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջ կնստեմ Տեր։ Մի կործանիր ինձ ամբարիշտների հետ և ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են և աջը լի է նրանց կաշառքով»։
17:30 • 30.03.24Լիբանանի հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի 4 խաղաղապահ է տուժել. Իսրայելը հերքել է իր առնչությունըՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։
17:20 • 30.03.24Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում»Քաղավիացիայից նշել են, որ ինքնաթիռի վերադարձի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորներին Երևան են տեղափոխել այլ ինքնաթիռով։
17:06 • 30.03.24«Կրոկուս սիթի հոլլ»-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-իՄարտի 30-ի ժամը 06:00-ի դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է ընդհանուր 695 քաղաքացի (15-ը՝ երեխա), նրանցից 144-ը մահացել է, այդ թվում՝ 5 երեխա:
17:01 • 30.03.24Հասանովը հանձնարարել է պահպանել Ադրբեջանի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակըՆախարարն ընդգծել է վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացման կարևորությունը։
16:54 • 30.03.24Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը «Կրոկուս»-ի դեպքից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի դեկտեմբերին ասել էր, որ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կա մոտ 10 միլիոն աշխատանքային միգրանտ:
16:51 • 30.03.24Անկարան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակըԱվելի վաղ Անկարան հայտարարել էր 40 նոր F-16-ներ ձեռք բերելու մտադրության մասին։
16:40 • 30.03.24Նյու Յորքի մետրոյում կփորձարկվի արհեստական բանականությամբ զենքի դետեկտորԱդամսի հայտարարությունը հնչել է Բրուքլինի մետրոյի կայարանում տեղի ունեցած բախումից մեկ շաբաթ անց, որի ընթացքում տղամարդը գնդակահարվել է սեփական ատրճանակից այն բանից հետո, երբ այն ուղղել է մեկ այլ ուղևորի վրա:
