Իրադարձային
-ից
-ը
22:07 • 08.01.24ՄԻՊ-ի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել, քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցերՄասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով:
21:48 • 08.01.24Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվելՆամակում, որը մեջբերել է գործակալությունը, Բորնը հայտնել է ձեռնարկված բարեփոխումների ընթացքը շարունակելու անհրաժեշտության մասին։
21:36 • 08.01.24Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների․ քաղաքապետարանՄինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս՝ մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:
21:27 • 08.01.24Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերըՆախորդ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պենտագոնը երեք օր գաղտնի է պահել Օսթինի հոսպիտալացման մասին տեղեկությունը Սպիտակ տնից։
20:45 • 08.01.24Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց նրա ինքնազգացողության վատթարացման պատճառով․ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակովՊԵԿ նախկին նախագահին դատարանից տարան շտապօգնության մեքենայով, որով և բերել էին։
20:24 • 08.01.24Մեղրիի լեռնանցքում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:02 • 08.01.24Արարատ Միրզոյանն ընդունել է Լուի Բոնոյին․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերՀանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
19:53 • 08.01.24ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը և պաշտոնատար այլ անձինք։
19:29 • 08.01.24ՌԴ Նովգորոդի մարզում շուրջ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ զոհերի ու տուժածների թվում կան նաև երեխաներ (տեսանյութեր)Ըստ ՌԴ առողջապահության նախարարության տվյալների, մարզի հիվանդանոցներ են տեղափոխվել տասը տուժած, այդ թվում՝ երկու երեխա, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ միջին ծանրության։ Հոսպիտալացված մեծահասակների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
18:59 • 08.01.24Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչՀամապատասխան հրամանագիրն այսօր՝ հունվարի 8-ին, ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
18:45 • 08.01.24Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:19-ին (երևանյան ժամանակով՝ 17։19-ին)։
18:26 • 08.01.24Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետն ու ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ այցելել են ՊՆ կենտրոնական հավաքակայան, զրուցել զորակոչիկների հետ (լուսանկարներ)Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
18:12 • 08.01.24Երևանի Մուշավան թաղամասում տուն է այրվելՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունու 1-ին զանգվածի Այգեգործական տարածքի 95-րդ փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Ա․ Ե․, ծնված 1955 թ․)։
17:29 • 08.01.24Իսրայելը կանի «անհրաժեշտ ամեն բան»՝ Լիբանանի հետ սահմանին անվտանգությունը վերականգնելու համար. ՆեթանյահուԻսրայելի վարչապետը զինվորների հետ հանդիպմանը խոսել է երկրի հյուսիսում անվտանգության վերականգնման կարևորության մասին այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փախել են Լիբանանից «Հեզբոլլահ»ի հարձակումների
17:27 • 08.01.24Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել. ՊՆՔաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։
