Իրադարձային
-ից
-ը
17:49 • 02.01.24Սաուդյան Արաբիան միացել է BRICS-ին«Պաշտոնապես սկսվել է թագավորության լիիրավ անդամակցությունը BRICS խմբին, որը ներառում է Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ, ինչն ամրապնդում է նրա դիրքերն աշխարհում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
17:19 • 02.01.24Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.comԲախման հետևանքով մոտոցիկլետից դիզվառելիքի արտահոսք է սկսվել, փրկարարները դադարեցրել են այն, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
16:37 • 02.01.24Բելգորոդի մարզում օրվա ընթացքում 3-րդ անգամ է օդային տագնապ հայտարարվել․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 17 հրթիռի խոցման մասին, կա զոհ և տուժածներ«Եթե տանն եք գտնվում, մի՛ մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք պատուհաններ չունեցող ամուր պատերով սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք գտնվում, ապա գնացեք ապաստարան կամ մեկ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը։
15:55 • 02.01.24Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսելՊաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։
15:23 • 02.01.24Թուրքիայում բեռնատարը մխրճվել է մառախուղի հետևանքով կողաշրջված ավտոբուսի մեջ․ կան զոհեր ու վիրավորներՎթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 36-ը։ Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
15:00 • 02.01.24Տոկիոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է մեկ այլ օդանավին, ինչից հետո երկուսն էլ բռնկվել ենՃապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։
14:42 • 02.01.24ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել տրոլեյբուսի հրդեհիցՀրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։
14:28 • 02.01.24Վրաստանում երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
13:59 • 02.01.24Առաջիկա օրերին սպասվում է մեծամասամբ առանց տեղումների եղանակՀունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:45 • 02.01.24Ճապոնիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերն առնվազն 48 մարդու կյանք են խլելԱռավել շատ զոհեր են գրանցվել Սուձու քաղաքում․ այստեղ մահացել է 20 մարդ։ Վաձիմայում, որը համարվում է երկրաշարժերից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը, զոհերի թիվը հասել է 19-ի։
13:25 • 02.01.24Թուրքիայում իսրայելական հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվելՆշվում է, որ վերոնշյալ անձինք հետևել են օտարերկրյա քաղաքացիներին և նրանց առևանգելու ծրագրեր մշակել։
13:00 • 02.01.24Հրապարակվել են Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը․ կա տnւժած (տեսանյութ)Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։
12:23 • 02.01.24Երևանում տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային. Shamshyan.comԴեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
12:10 • 02.01.24Հրվ․ Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա և դանակով հարվածել նրա պարանոցին (տեսանյութ)Հարձակումն իրականացրած անձը տեղում ձերբակալվել է։ Հանցագործության դրդապատճառները չեն հաղորդվում։
11:17 • 02.01.24Կիևում ու Խարկովում մի շարք պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվելԿլիչկոյի հաղորդմամբ՝ պայթյուններից հետո մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել։ Բացի այդ, մայրաքաղաքի որոշ շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումը։
