Իրադարձային
-ից
-ը
23:00 • 11.12.23Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության շուրջՀանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:
22:51 • 11.12.23ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ«Ես լիովին ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջ դուք կլսեք Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ աջակցության մասին հայտարարություն»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում։
22:32 • 11.12.23ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը պետական մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել խորհրդատվական կարծիքներըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ այս քննարկումներն արդեն դառնում են ավանդական։ Նրա խոսքով՝ մեր քաղհասարակության մասնակցությունը ԵՄ տարբեր ֆորմատներում բավականին արդյունավետ է։
22:28 • 11.12.23Բայդենն ու Զելենսկին հանդիպմանը մտադիր են քննարկել իրավիճակը մարտի դաշտում«Վաղը նախագահը Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկու հետ մի շարք քննարկումների համար: Մենք անհամբեր սպասում ենք այս այցին»,- ասել է Քիրբին։
22:09 • 11.12.23Հայտնի է՝ որտեղ են ծառայելու Արցախի թեմի հոգևոր հայրերըՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արցախի թեմի հոգևոր հայրերն իրենց ծառայությունը շարունակելու են Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում:
21:59 • 11.12.23Լեհաստանի սեյմը հայտարարել է, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածունՔիչ առաջ Լեհաստանի սեյմն անվստահություն հայտնեց Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը։ Վարչապետի նոր թեկնածուի քվեարկության ժամանակացույցը սեյմը կներկայացնի նախագահին:
21:53 • 11.12.23Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպել է Նորապատի միջնակարգ դպրոցի աշակերտների հետՊաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար:
21:37 • 11.12.23ԵՄ-ն կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. ԲորելԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ հասցնելով 209-ի։
21:27 • 11.12.23Արարատ Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումըՀանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր:
21:17 • 11.12.23Կիևին ռազմական օգնության ֆինանսավորումը շարունակում է արգելափակված մնալ. ԲորելՀիմա ժամանակը չէ թուլացնել Ուկրաինային աջակցությունը, ընդհակառակը, այժմ այն ուժեղացնելու ժամանակն է:
20:55 • 11.12.23Իսրայելը համաձայնել է, որ «Հեզբոլլահը» լիբանանա-իսրայելական սահմանին մի քանի դիտակետ պահպանիԻսրայելը համաձայնել է միայն մի պայմանով, որ «Հեզբոլլահի» դիտակետերը համատեղ գործեն լիբանանյան բանակի և ֆրանսիական ուժերի հետ, որոնք, ըստ Իսրայելի, պետք է տեղակայվեն լիբանանա-իսրայելական սահմանին։
20:40 • 11.12.23Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները (տեսանյութ)Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։
20:34 • 11.12.23Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում․ այրվել է մոտ 500 հակ անասնակերՀրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել է կուտակած անասնակեր՝ մոտ 500 հակ։
20:31 • 11.12.23ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջԶրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:
20:21 • 11.12.23Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչն ընկել է ձորը․ կա զոհՆշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են Ստեփանակերտի բուժհաստատություններից մեկը։
