Իրադարձային
-ից
-ը
21:57 • 05.12.232023-ին ՄԻՊ-ը ստացել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչներըՊաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։
21:44 • 05.12.23Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս ՃերեճյանըՆ.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Տարոն Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար:
21:38 • 05.12.23Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպանԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը։
21:21 • 05.12.23Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՎրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
20:53 • 05.12.23Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար պայմանները ստեղծված են․ ԲայրամովՆա նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը։
20:22 • 05.12.23Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետԱնդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։
20:12 • 05.12.23Միջազգային ընկերությունների դերը՝ ՀՀ տնտեսության և գիտության ոլորտում․ կայացավ SBD 2023-ը (տեսանյութ)Համաժողովի գլխավոր բանախոսը «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակ գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբն էր։
19:59 • 05.12.23Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է․ Shamshyan.comՎրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
19:55 • 05.12.23Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր (լուսանկարներ)Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։
19:26 • 05.12.23Պուտինը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա«Վաղը տեղի կունենան նախագահ Պուտինի աշխատանքային այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
19:14 • 05.12.23Գազայի հատվածում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել«Նախնական տվյալներով՝ այսօր Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր էլ-Բալահ քաղաքում Աբու Մեսբեհ ընտանիքին պատկանող բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ», - հայտնել է գործակալության աղբյուրը։
18:53 • 05.12.23Կամավորների կարևորությունն առավելապես ընդգծվեց վերջին ամիսներին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում. ԱՍՀ նախարարի ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվԼիահույս ենք, որ այժմ օրենքը կնպաստի հասարակության շրջանում փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կամավոր աշխատանքի միջոցով աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։
18:42 • 05.12.23Վերջին օրերին Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ․ Հայկ Կոստանյան«Հիշեցնեմ, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում», - գրել է նա։
18:25 • 05.12.23«Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ․ նա համաձայնել էր գումարի դիմաց այն բերել ՔԿՀԱ․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» ՔԿՀ-ի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում՝ Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ։
18:12 • 05.12.23500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսահոլովակ)Հավելենք, որ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ներկա կլինեն նաև հատուկ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կհայտարարվեն մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի հաղթողները։
