Իրադարձային
-ից
-ը
09:31 • 06.12.23Փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը․ Սաակաշվիլին՝ ՓաշինյանինՈւզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։
09:15 • 06.12.23Գիշերը Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներումՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ․ Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
09:01 • 06.12.23ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», - ասաց Ղալեչյանը։
08:45 • 06.12.23ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:22 • 06.12.23ՀԱՄԱՍ-ը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածում․ Իսրայելի պաշտպանության նախարարՀԱՄԱՍ-ը կորցնում է վերահսկողությունը, կորուստներ է կրում, և դրան հասնում ենք Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորների վճռական և հզոր գործողությունների շնորհիվ։
00:11 • 06.12.23Իշխան Սաղաթելյանը Թեհրանում հանդիպել է ՀՅԴ կառույցի անդամներին, հանդես եկել զեկույցով«Հանդես եմ եկել զեկույցով, քննարկել ենք Հայրենիքում ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները, տարածաշրջանային հնարավոր զարգացումները ու մեր անելիքները»,- գրել է Սաղաթելյանը:
00:07 • 06.12.23Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը, վիրավորներինը՝ 43,6 հազարը«Հիվանդանոցներ ընդունված զոհերի թիվը հասել է 16,248-ի։ Անհայտ կորածների թիվը, ովքեր կարող են փլատակների տակ լինել, հասել է 7,600-ի, վիրավորների թիվը՝ 43,616-ի», - ասված է հաղորդագրության մեջ։
23:56 • 05.12.23Օդեսայում պայթյուններ են որոտացել․ լրատվամիջոցներՈւկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ այս պահին օդային տագնապի ազդանշան է հնչում Օդեսայի և Նիկոլաևի մարզերում։
23:42 • 05.12.23Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր արցախցիների համարԾրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը:
23:14 • 05.12.23Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլի մեկնարկի մասինԳլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ իսրայելական բանակը պատանդների ազատ արձակման համար սահմանված հումանիտար դադարից անմիջապես հետո շատ արագ վերսկսել է ռազմական գործողություններն անկլավում։
23:00 • 05.12.23ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցերԿուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։
22:51 • 05.12.23Ադրբեջանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերըԳործակալությունը նաև կոչ է արել ցոցցանցերի օգտատերերին ու լրատվամիջոցներին «զգոն լինել ու չհավատալ չստուգված տեղեկություններին»։
22:33 • 05.12.23Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման ԹաթոյանՍահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։
22:21 • 05.12.23«Դիլիջան ազգային պարկ»-ում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են․ ներգրավվել են բնակիչներըՌելիեֆային բարդ պայմաններից ելնելով՝ փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։
22:12 • 05.12.23Եվրոպական խորհրդարանի պատգամավորն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցումԶրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր:
