Իրադարձային
-ից
-ը
16:13 • 02.12.23Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել, նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-իցՀիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։
15:52 • 02.12.23Փաշինյանն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց, շրջել դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին (լուսանկարներ)Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:
15:12 • 02.12.23Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասերՀաղորդվում է, որ փոխնախարարը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաև ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը
15:06 • 02.12.23Անահիտ Մանասյանը ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցերՄարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը:
15:00 • 02.12.23Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել էԴեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:
14:45 • 02.12.23Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը (լուսանկարներ)Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։
14:37 • 02.12.23Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել էՁեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
14:31 • 02.12.23Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորըՓրկարարները Գ․ Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
14:17 • 02.12.23Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԴեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:06 • 02.12.23ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն ԶուրաբյանՆրա կարծիքով՝ այս իշխանություններն անբարոյական կեցվածք են դրսևորում այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուբեն Վարդանյանին՝ նկատի ունենալով Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետին շանտաժների միջոցով անվստահության գործընթաց սկսելը։
13:40 • 02.12.23Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումների հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
13:26 • 02.12.23ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ժողովրդի կողմից ընտրություններով արձանագրել իր հերթական պարտությունը. Մեսրոպ ԱռաքելյանԸստ Մեսրոպ Առաքելյանի՝ ՔՊ-ն փոձում է Ալավերդիում համայնքի ղեկավար կարգել մեկին, որը նույնիսկ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածու չի եղել:
13:18 • 02.12.23Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցելՀայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
13:05 • 02.12.23Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել2021թ. հունիսին Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն է դիմել վերջինիս ծանոթը՝ գումարի դիմաց, օրենքով սահմանված քննությունները պատշաճ չհանձնելու պայմաններում, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում իրեն օգնելու համար:
12:44 • 02.12.23Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն ԶուրաբյանԶուրաբյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ձեռքին դարձել է գործիք, որով ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա՝ նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում, որպեսզի նրանք կամ հրաժարական տան, կամ անցնեն իշխանության ճամբարը:
