Իրադարձային
-ից
-ը
22:16 • 30.11.23«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանըԱդրբեջանի նման մշակութասպան քաղաքականությունը նոր չէ, որ սկիզբ է առել։ Մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտման արտակարգ իրողությանն անցնելը, Ադրբեջանն արդեն իսկ 1988-1992 թթ․ ընթացքում բռնությամբ հայաթափել էր ողջ պատմական Գարդմանը, Շիրվանն ու Նախիջևանը:
22:03 • 30.11.23Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստըԽորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
21:34 • 30.11.23ՀՀ նախագահը ԱՄԷ-ի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակըՎահագն Խաչատուրյանը նաև կարևորեց հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։
20:48 • 30.11.23Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության․ Արարատ ՄիրզոյանՀարավային Կովկասում ԼՂ-ի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին:
20:21 • 30.11.23ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,- նշել է Կոլոմինան:
20:06 • 30.11.23Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը ՍկոպյեումԸստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։
19:48 • 30.11.23Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. գործի են դրել դանակ ու քարերՀետագա միջոցառումներով 21-ամյա երիտասարդը Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
19:37 • 30.11.23ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմիցՀաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված է 8 կին և 22 դեռահաս։
19:27 • 30.11.23Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումըԱղբյուրի հաղորդմամբ՝ համապատասխան հռչակագիրն ընդունել են Ռադայի պատգամավորները։ Ընդ որում՝ փաստաթղթի ընդունմանը մասնակցել են Ուկրաինայի խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու հանձնախմբերը։
19:04 • 30.11.23ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանն ու Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերՀանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր,այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, քաղաքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով փոխգործակցության վերաբերյալ:
18:54 • 30.11.23ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունըԻնչպես նշել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, հարձակումն իրականացվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին երեխաների և կանանց սպանություններին, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթի պղծմանն ի պատասխան:
18:12 • 30.11.23Վերապատրաստում փողերի լվացման գործերով քննության արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԱՄՆ փորձի հիման վրա. ՔԿ (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես, վերապատրաստմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի, ինչպես նաև մյուս կառուցվածքային ստորաբաժանումների՝ տնտեսական, կոռուպցիոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների քննությամբ զբաղվող 12 քննիչ։
17:44 • 30.11.23Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացըԱտեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
17:33 • 30.11.23Ինձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ ԹալեբՆրա խոսքով՝ Հայաստանն իր համար ոգեշնչման աղբյուր է, և այստեղ իրեն տանն է զգում։
17:08 • 30.11.23Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
